Բաժիններ՝

Արաբկիրի ոստիկանները գողություն կատարելու պահին բռնել են գողերին

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։ Օրերս հանցագործության հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում։ Ոստիկանները տեղում պարզեցին, որ երիտասարդները ապամոնտաժել էին մեքենայի գազի գլանակն ու պահեստային անվադողը, իսկ տաքսին մոտեցնում էին, որպեսզի գողոնը տանեին։

Երիտասարդն ու տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ճշտվեցին նրանց ու փախուստի դիմած անձի ինքնությունը։

Բերման ենթարկված Սպիտակ քաղաքի 35-ամյա բնակիչը խոստովանեց, որ անցած ու այս տարվա ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում նույն եղանակով 4 գողություն է արել։
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած Գետամեջ գյուղի 24-ամյա բնակչին և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս