
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր

ՌԴ-ի կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է նախարարների կաբինետի կայքում։
«2020 թվականի փետրվարի 28-ի Մոսկվայի ժամանակով 00 ժամ 00 րոպեից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների անցումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանում ուսումնառության եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ մասնավոր, տուրիստական եւ տարանցման նպատակներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, ներքին գործերի նախարարությանը հանձնարարված է ժամանակավորապես դադարեցնել ուսումնառության եւ աշխատանքային գործունեության իրականացման նպատակով ՌԴ մուտքի հրավերների փաստաթղթերի ընդունումը, ձեւակերպումը եւ հանձնումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: