Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը
Դատախազությունը ստացել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Արմենպրես»-ին ասաց, որ քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն՝ կապված Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի կատարած արարքների որակման հետ։