«Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն քաղաքականությունից։

Ովքեր սիրում են ճշմարտությունը, պետք է իմանան, որ Արցախը վաղուց է հայտնվել միջազգային ժողովրդավարական չափումներում և գրեթե միշտ էլ եղել է Freedom House -ի չափանիշներով՝ մասսամբ ազատ երկրների շարքում։ Օրինակ՝ 2015թ., 2016թ., 2017թ. զեկույցների մասին նյութերը դեռևս համացանցում են։

Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները Արցախի առաջիկա ընտրություններում։

Դա է իրական ցուցանիշներից մեկը, եթե ժողովրդավարական քարտեզի վրա Արցախի տեղը փորձում եք ամրապնդել։ Այլապես ուրիշի կարած վերմակն անընդհատ դեպի ձեզ ձգելով ո՞ւր եք հասնելու»։

https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2449906811987560?__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031