Շարունակվում է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը բողոքարկելու քննությունը

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի նկատմամբ նախաքննական մարմինը ինքնաբացարկի միջնորդությամբ է հանդես եկել:

168.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ազարյանին ինքնաբացարկ հայտնել է ՀՔԾ քննիչը, սակայն մեղադրանքը պաշտպանող դատախազը չի միացել այդ միջնորդությանը։

Հովհաննես Խուդոյանը հավելեց նաև, որ որպես ինքնաբացարկի միջնորդության հիմք՝ նշվել է, որ դատավոր Ազարյանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել։

Ինքնաբացարկի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանը մերժել է։

Կալանքի բողոքի վերաբերյալ վճիռն ամենայն հավանականությամբ կհրապարակվի արդեն հաջորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը:

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031