Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031