«Մեսսին հիմա ֆենոմեն չէ, նա փչացնում է թիմը»․ Արգենտինայի դարպասապահ
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: «Ինձ չի հետաքրքրում, եթե Արգենտինայում ինձ քննադատեն: Միշտ կողմ եմ Արգենտինային, Մեսսին ֆենոմեն է: Բայց հիմա դա այդպես չէ:
Նրանք շահագործում են նրան, դա չափազանց բարձր արժեք է: Նա ընտելացել է դրան և այժմ քայլում է դաշտում: Նա պետք է ավելի լավ խաղա:
Կրիշտիանու Ռոնալդուն և նա երկու լավագույն ֆուտբոլիստներն են: Մեսսին պետք է ավելի լավը լինի: Մեսսին խաղում է պարտադրված ռիթմով, շրջում է դաշտում: Ով հասկանում է ֆուտբոլը, նույնն է մտածում:
Երբ կա Մեսսիի նման խաղացող, գործընկերները նրան միշտ տալիս են գնդակը, որպեսզի նա արդյունքի հասնի, ինչպես դա եղավ Մարադոնայի և Պելեի հետ:
Այժմ նա փչացնում է իր թիմը և չի ներդնում այն ամենը, ինչ ունի: Թիմը սովոր է գնդակը հանձնել նրան, այլ ոչ թե մեկ ուրիշին։
Կարող է թվալ, որ ես դեմ եմ արգենտինացուն, բայց քանի դեռ Մեսսին չի խաղում մեծ խաղերում, նա կմնա տնային խաղացող։
Նա պետք է տղամարդկություն ունենա, որպեսզի գնա «Ռեալ» և այնտեղ ապացուցի ամեն ինչ, ինչպես դա արեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հակառակ դեպքում՝ նա կմնա ընդամենը մեկ սովորական խաղացող:
Կրիշտիանուն եկավ աշխարհի լավագույն ակումբ: Մեսսին խաղում է տանը, որտեղ ամեն ինչ արվում է նրա հարմարավետության համար: Թող նա իրեն դրսևորի Չեմպիոնների լիգայում և Աշխարհի գավաթում, հակառակ դեպքում նա հավերժ կմնա պարզապես շատերից մեկը:
Երբ նա դա անի, ապա նա կպայքարի Կրոյֆի, Մարադոնայի և Պելեի հետ: Մեսսին խաղում է միայն այն ժամանակ, երբ նրան թույլ են տալիս խաղալ: Շատ հեշտ է խաղալ տանը, որտեղ ամեն ինչ արված է քեզ համար»,- ասել է Գատին:
Սիրարփի Աղաբաբյան