Ագուերոն մտադիր չէ ամռանը հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կմնա «Էթիհադում» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա արգենտինացին մտադրություն ունի մինչև վերջ, մինչև պայմանագրի ավարտը մնալ «քաղաքայինների» կազմում, չնայած այն հանգամանքին, որ ակումբը Չեմպիոնների լիգայից հեռացվել է երկու մրցաշրջանով՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը