Բաժիններ՝

Բժշկական կենտրոնում կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայրը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում էր․ ընդունարանի սրահից գողացել էին մի երիտասարդի «Այֆոն» բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին։

Ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողացած բջջային հեռախոսը, այլև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031