«Բարսելոնան» Մեսսիին 50 միլիոնանոց պայմանագիր կառաջարկի
Հայտնի են դարձել նոր պայմանագրի մանրամասները, որը «Բարսելոնան» կառաջարկի Լիոնել Մեսսիին:
La Gazzetta dello Sport-ի լրագրող և Transfermarkt-ի փորձագետ Նիկոլո Սկիրան գրել է. ««Բարսելոնան» աշխատում է երկարաձգել Մեսսիի պայմանագիրը մինչև 2023 թվականը՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով: Բանակցությունները շարունակվում են»:
32-ամյա Մեսսիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
2019/20 մրցաշրջանում Լեոն 31 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը