 
                        ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով
 
                                    Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և առողջապահական անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց:
«Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435»,- նշված է հայտարարության մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        