«Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է. ինչո՞ւ է ձգում վարչապետը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչո՞ւ է ձգում վարչապետը։

Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետություններն անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ է տալիս նաեւ էֆեկտիվ կառավարումով բարձրացնել իշխանությունների իմիջը՝ կանխելով վտանգները եւ ներկայացնելով նրանց որպես «ուժեղ» կառավարիչներ, ում իրոք կարելի էր վստահել երկիրը։

Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար և՛ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, և՛ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։

Ուստի միակ բացատրությունն այն է, որ Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն։ Ժողովրդի առողջության եւ պետության կայունության հաշվին»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220896695145282

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031