Մարտի 28-ին, ժամը 23.40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:
Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ ասելով՝ ագրեսիվության նվազում. տարածո՞ւմ, թե՞ մահացություն, թե՞ երկուսն էլ միասին։ Ես անմիջականորեն նման թեմայով լուրջ որևէ հոդվածի, վերլուծության չեմ հանդիպել։ Եկեք դիտարկենք այս վիրուսի տարածվածությունը. այս տեսանկյունից վիրուսը դեռ բավականին ագրեսիվ է, տարածվածության և մահաբերության ունակությունը, մեծ հաշվով, դեռ նույնն է, ինչ կար՝ 80-15-5 փոխհարաբերակցությունը պահպանվում է։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստամբուլի այցեքարտերից մեկը համարվող, Բոսֆորի նեղուցում գտնվող «Կույսի աշտարակը» (Kız Kulesi) գեղատեսիլ և զբոսաշրջային վայր լինելուց բացի ժամանակին ապաստարան է եղել վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների համար։
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Երբ անհանգստությունն ու ցավն ամենուր են, բոլորիս պետք է ինչ-որ լավ բան: Նորություններն ընդհանրապես չեն օգնում:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունն այսօր ընդունեց սոցիալական միջոցառումների 3 ծրագիր, և հանրագումարում այս պահի դրությամբ ունենք ընդունված 8 աջակցման ծրագիր:
Երեկ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի Վերնիսաժի և վարձակալությամբ տրված այլ տարածքների մասով տնտեսվարողներին զիջումներ արվեն։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետից դեռևս պատասխան չեն ստացել։
Պարագվայի իշխանությունները կրճատում են պաշտոնատար անձանց աշխատավարձերը 20% -ով և սկսում են պետական ապարատի բարեփոխումը `կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցներ ազատելու համար:
Իտալական La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը` Սերիա Ա-ն, չի վերսկսվի:
Yerkir.am-ն անդրադարձել էր Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառմանը և հանրության բուռն արձագանքին։
Ադրբեջանական զինուժը այսօր` մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ:
Օրերս 168.am-ին պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը հայտնել էր, որ կուտակված կենսաթոշակային գումարներն էապես պակասել են, իր դեպքում` 7-8 տոկոսի չափով:
Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբի հետ ուզում է կնքել 5 տարվա պայմանագիր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել:
Արդարադատության նախկին նախարատ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է վաղը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ:
Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու:
Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքի մասին, այդ թվում` ԱՄՆ Անվտանգության խորհրդում ծախսած գումարների` իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ստեփանակերտի տարածքային բաժնում 2019 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամուսնության գրանցման նպատակով դիմում է ներկայացրել հանրապետությունում ապրող շուրջ 40 քաղաքացի. որոշ ժամանակ անց դիմումները հետ են վերցվել:
Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից մեկը կարող է չկայանալ 2020 թվականին:
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով: