
Նոյերն ուզում է «Բավարիա»-ի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել

Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ակումբի հետ ուզում է կնքել 5 տարվա պայմանագիր:
Այս մասին գրում է գերմանական Bild-ը: «Բավարիա»-ն և Նոյերը երկար ժամանակ է չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նոր պայմանագրի ժամկետների հետ կապված, քանի որ Նոյերն ուզում է 5 տարվա նոր պայմանագիր: Բայց ակումբն առաջարկում է միայն 3 տարվա պայմանագիր: Բանակցությունները դադարեցվել են:
Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի: