
Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է իր թիմի կազմում տեսնել Դեմբելեին և արդեն իսկ խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ի ղեկավարության կարծիքով ֆուտբոլիստը չի աճում և ամռանը հնարավոր է հեռանա ակումբից: Դեմբելեն կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կպատկանեն կատալոնական ակումբին: