Էդուարդ Սանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԲ-ն անհապաղ պետք է վերանայի բանկային արտարժութային պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը՝ սահմանելով 6% պարտավորության արժույթով»:
Նախկինում մեր արած հայտարարության մեջ արդեն նշվել է, որ նմանատիպ հիմնարկներն, ըստ էության, հանդիսանում են ազատազրկման վայրեր: Սա նշանակում է, որ այդ վայրերում անձանց պահելու մասով անհրաժեշտ է սահմանել առնվազն դատախազական հսկողություն:
Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն,այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:
«Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման չիրականացմանը:
Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առանձին ստորաբաժանումներում, պայմանավորված առաջիկայում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության կողմից անցկացվելիք ստուգումներով, իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ:
«Այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե՛ հեռախոսազանգերի, թե՛ հաղորդագրությունների բովանդակության մասին, ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն։ Երկրորդ՝ պետք է արձանագրենք, որ նախագիծն ամբողջությամբ հարցը չի լուծում և չկա որևէ գործիք, որը աշխարհում կլուծեր ընդհանրապես բոլոր հարցերը»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության սպասարկման» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը, որով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում նատոմիական հերձումներ չկատարել:
Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։
«Կորոնավիրուսի թեսթ հանձնելիս. ժամը 14.15 րոպե»։
Ազգային Ժողովը քննարկում է Կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արտակարգ դրության ընթացքում բջջային կապի օպերատորներից ստանալ առանց բացառության ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ տեղորոշման և տեղաշարժի տվյալները, ինչպես նաև հեռախոսազանգերի հասցեատերերի և դրանց ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները:
Մարտի 28-ին ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իշխանությունների թիրախում արդեն Հայրապետյանի ընտանիքն է։
Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի հիմնական զեկուցող ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման չիրականացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին՝ նշեց, որ հարցն ունի երեք շերտ՝ արդյունավետության, վստահության և ժամանակային:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին՝ նշեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումները երբեմն զավեշտի են հասնում, քանի որ պետական այրերը հայտարարում են, որ ամուսիններով նույն մեքենայով չերթևեկեն, մինչդեռ խորհրդարանում 132 պատգամավորով հավաքվել, քննարկում են իրականացնում:
ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի համար այդքան էլ հասկանալի չէ, ուստի դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ նա նշեց.
Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով:
Էլինար վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների համար պայքարը դարերի պատմություն ունի, այն բարդ ճանապարհ է անցել, և մարդիկ դժվարությամբ են վաստակել իրենց իրավունքների ամրագրումը։ Երբ բախվում ենք արտակարգ դրության ժամանակ դրանք սահմանափակելու խնդրին, կարծես մոռացվում է այդ իրավունքների կարևորությունը։
«Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը․ հետ տարեք, որովհետև նաև մեծամասնության պատգամավորներն էլ նշեցին և ես նրանց շնորհակալ եմ իրենց գնահատականի համար, որ սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից, ես հիմա չեմ ուզում խոսել մարդու իրավունքներից»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: […]
Երկու շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կասեցնելու նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածումը։ Այս ընթացքում սակայն նրա տարածումը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ մակարդակի է հասել՝ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանը ցայժմ գրանցել է բնակչության ընդհանուր թվին համապատասխան վարակակիրների և մահացության ամենաբարձր ցուցանիշը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ:
«Մենք հասկանում ենք, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, բազան վարելու, նույնականացնելու, դրանք մարմնից մարմին փոխանցելու համար։ Իսկ մեր երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով՝ խորհրդարան բերել ոչ թե նման լուծումներ, այլ այնպիսի լուծումներ, որոնք աջակցություն կտրամադրեն դրա կարիքն ունեցող քաղաքացիներին։