
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը կարող է չկայանալ

Թենիսի «Մեծ սաղավարտ» տարվա 4 մրցաշարերից մեկը կարող է չկայանալ 2020 թվականին:
Այս մասին գրում է Sky Sport-ը: Ըստ պարբերականի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է չկայանալ Ուիմբլդոնը: Կազմակերպիչները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել այդ մասին:
Ավելի վաղ չեղարկվել էլ էին մի շարք միջազգային մրցաշարերը` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ամառային Օլիմպիական խաղերը: