ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի միջոցով, հայտնում է L’Esportiu-ն:
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ Ալեն Սիմոնյանը նախ բարևել է Արթուր Դանիելյանին, որից հետո հարվածել է Դանիելյանի դեմքին, և զավեշտալին այն է, որ նույն Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցում հաստատել է՝ ասելով, որ խփել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է:
Այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև:
«Գոյություն ունի բարձրագույն պաշտոնեության շերտ, որի մասին խոսքային շատրվաններ չի կարելի կիրառել, որովհետև, երբ խոսքը չի ապացուցվում, դառնում է սուտ»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից տառացիորեն րոպեներ առաջ 168.am-ը տեղեկատվություն ստացավ, որ Ալեն Սիմոնյանը Բաղրամյան պողոտայում հանդիպում է կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել 2019 թվականի իր գործունեության և հեռուստատեսությունում ու ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որն այսօր քննարկվեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
Տեղեկատվության սղության պայմաններում չափազանց դժվար է գոնե մոտավոր տեսակետ ունենալ, թե ինչ է կատարվում բանակցություններում։ Դա ամենախնդրահարույց պահն է, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը ծավալվել է գաղտնիության և գերգաղտնիության պայմաններում։
ՄԻՊ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:
Արթուր Դանիելյանին Կենտրոնի ոստիկանությունից տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ վիրահատության. ՈՒՂԻՂ
«Ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Իմ ուժեղ կողմը տարածությունից օգտվելու ունակությունն է: Նույնիսկ նախքան հետագա գործողությունների մասին որոշում կայացնելը, ես 11-մետրանոց եմ փնտրում:
ՊԲ. Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:
Անի Սամսոնյանը հշեցրեց, որ դեռևս երկու տարի առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և ասել, որ վիրտուալ տարածքում այն ատելությունն ու ագրեսիան, որը գեներացվում է, կարող է մի օր տեղափոխվել իրական կյանք:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, առցանց կներկայացնի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին նվիրված համերգի տեսաձայնագրությունը:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտներիր կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։
Երեկ ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին՝ իր մասին ավելի քիչ խոսել, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն:
Թենիսի պատմության բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկը` Անդրե Աղասին, տոնում է ծննդյան 50-ամյակը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
2 տարի անընդմեջ էկրաններից այս կողմ թույն, ագրեսիա ու մաղձ թափող Նիկոլ Փաշինյանի պահվածքն անխուսափելիորեն պետք է առաջացներ բռնության պոռթկում իրական կյանքում՝ համեմված մի կողմից անպատժելիության, մյուս կողմից ՝ անպաշտպանվածության զգացումով»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Դանիելյանին տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց, առկա է վիրահատության անհրաժեշտություն»:
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստացավ «Վիվա- Սել ՄՏՍ» կազմակերպության նվիրաբերած 50 նոր սմարթֆոնները՝ հեռավար ուսուցման կազմակերպման ընդգրկվածությունը լիարժեք դարձնելու նպատակով:
Գեղարքունիքի մարզպետը` Գավառի երեկվա սպանությունների մասին. ՈւՂԻՂ
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդաբոյի սկանդալով փակենք աներձագի սիգարետի սկանդալը։ Իսկ Ալենը միշտ էլ պատրաստ է կատարելու Նիկոլի անպարկեշտ առաջադրանքները»։
Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը լրագրողներիի հետ զրույցում խոսելով երեկ կատարված միջադեպի մասին՝ հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մի 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից, ձերբակալվել են։ Նա հայտնել է, որ տեղյակ է, որ ինչ-որ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել։ Բայց չգիտի, թե ում են ձերբակալալել կամ, թե ում են ազատ արձակել։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փայաբաժինն ինքն է գնել, հերքել է այդ տեղեկությունը:
Տիկին Գևորգյանին, պատվերը իջեցնողին և պատվերը կատարողին ցանկանում եմ հիշեցնել՝ որ դատախազությունն անկախ պետական մարմին է, որ ենթակա չէ գործադիր իշխանությանը, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 442:
Ո՞րն էր խոսնակի հայտարարությունների (Փաշինյանի հանձնարարականի) երեկվա իրական դրդապատճառը։ Պատասխանը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից։ Սա ծանոթ ձեռագիր է, որը մեկ անգամ չէ, որ կիրառվել է այս երկու տարիների ընթացքում։ Նայելով նման դսևորումների ժամանակագրությանը, դժվար չէ նկատել, որ ամեն անգամ, բարդ իրավիճակներում հայտնվելիս, այդ մարդը դիմում է նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ։