
«Ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»․ Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նկարագրել է իրեն:
«Ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Իմ ուժեղ կողմը տարածությունից օգտվելու ունակությունն է: Նույնիսկ նախքան հետագա գործողությունների մասին որոշում կայացնելը, ես 11-մետրանոց եմ փնտրում:
Ես անում եմ մեկ-երկու հպում և փորձում եմ ուժեղ լինել: Պրեմիեր լիգայում անհնար է մտածել տուգանայինի շրջանակներում»,- ասել է Ագուերոն:
Այս մրցաշրջանում Ագուերոն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում, խփել է 16 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան