Բաժիններ՝

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում բուժզննություն է անցնում

Այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև:

SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնել.

«Հիմա զննության է ենթարկվում, գլխապտույտ, սրտխառնոց ունի»,- ասել է Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե զննությունը որքան կտևի: Չի կարող պնդել կամ հերքել՝ կոտրվածքներ ունի՞, թե՞ ոչ: Դրանից հետո Սիմոնյանն անձամբ, հավանաբար, որոշ պարզաբանումներ կանի:

ԱԺ փոխնախագահի օգնականը տեղեկացրել է, որ բուժզննությունը Սիմոնյանն անցնում է «Նաիրի» ԲԿ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս