«Հավանաբար Ալեն Սիմոնյանը որոշել է հայհոյանքի պատասխանը սամասուդի միջոցով տալ՝ դատարան դիմելու փոխարեն». Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանի համար «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը կասկածելի պատճառներ ունի:

Այսօր Էրեբունի ԲԿ-ի մոտ հավաքված լրագրողներին ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի ու միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Հավանաբար մենք գործ ունենք վարչապետ Փաշինյանի սամասուդ հասկացության հետ, և Ալեն Սիմոնյանը որոշել է հայհոյանքի պատասխանը սամասուդի միջոցով տալ, և դատարան դիմելու փոխարեն՝ որոշել է հարվածներ հասցնել: Իմ տեղեկություններով՝ այս պահին քրեական գործ հարուցված չէ, և եթե հարուցվի, ապա դրա շրջանակներում իրավապահ մարմինները կարող են դիմել Ազգային ժողովին՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, եթե ԱԺ-ն տա համաձայնություն»,- ասաց Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930