
«Արթուր Դանիելյանի քիթն է վնասվել, իմն էլ մի քիչ՝ քիմքիս մասը». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում պատմել է իր և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
«Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ, մեկին դեմքով ճանաչում եմ, զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան՝ ծեծկռտուք սկսվեց, ինչից իր քիթն է վնասվել, ամենայն հավանականությամբ, իմն էլ մի քիչ՝ քիմքիս մասը, բայց ես նորմալ եմ»,- մանրամասնեց նա` հավելելով, որ Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք փորձել են կանգնեցնել ծեծկռտուքը:
Հարցին` դիմե՞լ եք Ոստիկանություն, Ալեն Սիմոնյանն ասաց` հիմա ոստիկանների հետ եմ: