Ի՞նչ է անում դատախազությունն «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու համար

Այսօր խորհրդարանում Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը պատգամավորների դատին ներկայացնելուց հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան , որը վերաբերում էր  «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկմանը:

«Մայիսի 23-ին ուժի մեջ մտավ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, այն նախատեսում է, որ Գլխավոր դատախազության համակարգում համապատասխան ստորաբաժանումը՝ Գլխավոր դատախազի տեղակալի գլխավորությամբ, գործընթացներ  է իրականացնելու: Կուզեի ուղղակի այդ մասին հանրությանը տեղեկացնեիք, որովհետև անընդհատ հարցնում են, թե երբ է սկսվելու գործընթացը»,- հստակեցրեց պատգամավորը:

Պատասխանելով՝ Արթուր Դավթյանն ասաց, որ հարցի առնչությամբ ամեն օր հրապարակայնորեն ներկայացնում են  իրենց կատարած աշխատանքը: Օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո նախատեսված բոլոր միջոցառումները նախաձեռնվել են, որոնց մասին եղել են հրապարակումներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930