«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնասխագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ:

Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում «պառ» ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» մեջ ինձ էր մեղադրում, իսկ անգամ իմ բռնած «չորս թուղթը»՝ վերագրում իրեն), ասեմ ձեզ. ինքը իր սխալն երբեք չի ընդունի, երբեք:

Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ:

Հիմա ինչ եմ առաջարկում: Քանի որ ինքը իր սխալը չի ընդունում, եկեք քարը փեշերիցդ գցեք, դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունն բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին:

Համ դուք ձեզ ավելի թեթևացած կզգաք, համ Նիկոլին այդ բեռից կազատեք, համ էլ երկիրը ոտքի կագնելու շանս կունենա»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221847045303442

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930