Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։

Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930