«Հեղինակության առումով տուժում է Հայաստանը, փաստացի մեր տված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում». Մանե Թանդիլյանը՝ Քաղավիացիայի բացթողնման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  նաև Եվրահանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝  այսուհետև Հայաստանում որևէ ավիաընկերություն չի կարողանալու մուտք գործել ԵՄ տարածք:

«Իմ ընկալմամբ՝ սա նշանակում է, որ Հայաստանի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները չեն կարողանա թռիչքներ իրականացնել, որովհետև վստահություն չկա այն լիցենզիայի նկատմամբ, որը տրվել է: Ես այսպես եմ հասկացել այդ սահմանափակումները, թե որ երկրներից էին այդ ավիաընկերությունները թռիչքներ կատարում, սա էլ է հասկանալի, այսինքն՝ դրա տնտեսական ազդեցությունը կլինի այդ երկրների վրա: Բայց հեղինակության առումով տուժում է Հայաստանը, այստեղ մենք խնդիր ունենք, որովհետև փաստացի մեր տված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում: Կարծում եմ՝ սա լուրջ մտահոգությունների և մտորումների տեղիք պետք է տա, և պետք է հասկանան, թե ինչպես է եղել, որ ձախողել են, այդ լիցենզիան հիմա՞ է տրվել, թե՞ նախկինում: Մեկ բան ակնհայտ է, որ ՀՀ-ի տված լիցենզիային ԵՄ երկրները չեն վստահում»,- շեշտեց պատգամավորը:

Մանե Թանդիլյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր ընկալմամբ՝ այս ամենը Հայաստանի հեղինակությանը հասցված վնաս է, մասնագետները պետք է ասեն, այդ վնասը մե՞ծ է, միջի՞ն, թե՞ փոքր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930