Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի ծովափի մոտ պայթյուն է տեղի ունեցել նավի վրա

Սաուդյան Արաբիայիում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել Ջիդդա քաղաքի նավահանգստից ոչ հեռու: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ծովում անվտանգության հերցերի բնագավառում մասնագիտացած Dryad Global պորտալը:

Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպության (UKMTO) կայքում նաեւ տվյալներ են բերված պատահարի մասին: գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է BW Rhine լցանավին:

Ինչպես գործակալությանը հայտնել են BW Group նավագնացային ընկերությունում, նավում եղել է անձնակազմի 22 անդամ, նրանք բոլորը հեռացել են նավից, նրանցից ոչ ոք չի տուժել: Ընկերությունում հայտարարել են, որ պայթյունի պատճառ է դարձել «հարվածը դրսից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031