Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 357, մահվան՝ 18 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 682-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2503 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Դեկտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 618 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3121-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 797 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 966, փաստացի բուժվողներինը՝ 19 595 (մեկ օրում նվազել է 458-ով): Մեկ օրում արվել է 1373 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 549 732 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս