«Ո՞նց եք տանից դուրս գալու և զբոսնելու, ո՞նց եք խանութ գնալու, ո՞նց եք սրճարան գնալու, լավ, սրճարան չէ, ո՞նց եք Ձեր սիրելի փաբեր գնալու»
Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ, ընկերնե´ր, ո՞նց եք շարունակելու ապրել էս ատելության մթնոլորտում, որը հենց Դուք եք սերմանել Ձեր իշխանության օրոք: Ո՞նց եք տանից դուրս գալու և զբոսնելու, ո՞նց եք խանութ գնալու, ո՞նց եք սրճարան գնալու, լավ, սրճարան չէ, ո՞նց եք Ձեր սիրելի փաբեր գնալու: Ո՞նց եք Ձեզ պատկերացնում տան պատերից դուրս: Չնայած շատերդ «տան պատերից դուրս» չեք էլ եկել երբևէ:
Սովոր եք համակարգչի էկրանից այն կողմ նստել ու սեփական «իմպոտենտ» ես-ը շոյել ստատուս գրելով ու հայհոյելով, ատելություն ու թշնամանք սերմանելով: Մի շատ տեղին բառ կա, «օբիժնիկ», հայերեն թարգմանությունն այդքան զիլ չի բնորոշում Ձեր էությունը: Ինչպես Ձեր առաջնորդն է «օբիժնիկ», այնպես էլ Ձեզանից շատերը: Ձեզ մոտ «հեծանիվ չունեցող երեխու սինդրոմ» է, որ մանկուց ատում է բոլորին, ովքեր հեծանիվ ունեին:
Ձեր քաղաքական առաջնորդը գնալու ա, վստահաբար: Դուք եք մնալու և առերեսվելու իրականության հետ: Դուք հո լավ եք ճանաչում նրան և վստահ եք, որ թքած ունի Ձեր ու Ձեր ներկայի ու ապագայի վրա: Դուք լավ գիտեք, որ յուրաքանչյուրիդ վրայով ոչ թե «քայլով» է անցնում ու անցնելու, այլ «լոնքով»: Դուք նրան շատ լավ եք ճանաչում, բայց, փաստորեն, նրանից ավելի վախկոտ եք:
Լավ, հետո՞: Հետո ո՞նց եք ապրելու:
Չէ, ես Ձեզ չեմ ատում: Ես Ձեզ զուտ խղճում եմ»: