
Արամ Ա կաթողիկոսը 2021թ. հռչակել է Արցախի տարի

Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: Այս մասին հայտնում է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«2003թ. սկսած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձօնում է մեր եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչված մի արժեքի, մտահոգության կամ դեպքի։ Նորին Սրբությունը 2021 թվականը հռչակեց «Արցախի տարի»»,- ասված է հաղորդագրությունում:
Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին: