
«Ստեփանակերտը շարունակում է մնալ անկախ Արցախի մայրաքաղաքը». փոխքաղաքապետ

«Ստեփանակերտը մտնում է Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայությամբ ստեղծված Ղարաբաղի տարածաշրջանային արդարադատության վարչության յուրիսդիկցիայի մեջ»:
ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է նշված նորաստեղծ կառույցի վերահսկողական գլխավոր վարչության պետի տեղակալ Սուբխի Կյազիմովը:
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադիկ Աբրահամյանը հերքեց այս տեղեկությունը:
«Նման բան չկա, Ստեփանակերտը շարունակում է մնալ անկախ Արցախի մայրաքաղաքը»,- շեշտեց նա: