Իգոր Խաչատուրովը դուրս է եկել ոստիկանական բաժնից

Գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դուրս է եկել ոստիկանական բաժնից: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Իգոր Խաչատուրովը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ էին Ձեզ բերման ենթարկել, նա պատասխանեց. «Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման էին ենթարկել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդուն՝ Զինավոր Մեղրյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031