
Որպես անհետ կորած որոնվող 32-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Գոռ Խաչատրյանը:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին, ժամը 20.40-ին, Գոռ Խաչատրյանը հայտնաբերվել է Աճառյան փողոցում և ներկայացվել Ավանի բաժանմունք, որտեղ բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, տնից դուրս է եկել և գնացել Գորիս քաղաք՝ ընկերներին տեսակցության: