ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ն, այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին խնդիրներին և ԱՊՀ տարածքում, և ցանկացած այլ երկրում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել, եթե մեզ դիմեն այդ հարցով, բայց մենք չենք պարտադրում մեր տեսակետը, չենք փորձում ինչ-որ քայքայիչ գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա: Չնայած այս ամենին, լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն և հավելել, որ այդ ամենը հանգեցնում է շատ լուրջ հետևանքների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031