Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախօրեին Տիգրան Ավինյանի գրասենյակը, իսկ իրականում Ավինյանն ինքը փորձում է հերքել անհերքելին։ Նա բարդ պարզաբանում է տարածել, որտեղ երկարաշունչ բառակապակցություններ շարադրելուց հետո փորձել է ապացուցել, թե որևէ բանում մեղավոր չէ։ Իրականում վիճակն այլ է, ու Ավինյանը կարծես թե հաստատել է մեղադրանքները։
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը:
Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Ադրբեջանին դիրքեր հանձնել:
«Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- նշեց նա։
«Ես միանշանակորեն չեմ կարող ասել, թե որքանով է հիմնավոր Ալիևի հայտարարությունը՝ 50 միլիարդ դոլարի մասով: Տեղյակ եմ, որ նրանք տարիներ շարունակ միջազգային փորձագետներ են հրավիրել, տարբեր հետազոտություններ, հաշվարկներ էին կատարում, այսինքն՝ ակնհայտորեն իրենք փաթեթներ պատրաստել են: Չեմ կարող ֆինանսական առումով գնահատել, թե ինչ վնասի մասին է խոսքը, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ սա գլխավորապես կիրառվում է քարոզչական նպատակներով: Քարոզչական թեզ է, ու մեր հասարակության ու մեր որոշում կայացնողների վրա հոգեբանորեն ճնշում գործադրելու համար է, միգուցե նաև՝ քաղաքական բանակցություններում փոխզիջումների շեմը բարձրացնելու համար է, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ թեմա գտնել ու բանակցություններում որպես խաղաքարտ օգտագործել»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի խոսքով՝ լինելով սյունեցի, իմանալով սյունեցու տեսակը, վստահ է, որ երբեք սյունեցին թույլ չի տալու, որ որևիցե մեկը ոտքի դնի այդ սուրբ հողին։
Փաշինյանի ավտոշարասյունը ձնագնդիներով հարվածների ենթարկվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամների կողմից
Նիկոլի, անբացատրելի պատճառներով կողմնակիցներ` հասկանալի է, որ ձեր միակ սրբությունը փողն է, որն այդպես էլ չունեցաք, դուք թքած ունեք հայրենիքի, զոհերի և նման «երկրորդական» բաների վրա, բայց բացատրեմ ձեզ հասկանալի լեզվով` բոլոր մթերքները, հոսանքն ու գազը թանկացել են:
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:
Վերջերս Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ ԵՎՐԱՆԵՍԹԻ համանախագահ, Լիտվայի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդարանի գործող պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է մի հետաքրքիր հոդված՝ «Անդրկովկաս՝ Հայաստանի երկընտրանքը» վերնագրով, որտեղ անդրադառնում է Արցախյան երրորդ պատերազմին եւ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։
«Եկել եմ նախարարից պահանջեմ, որ իր մոտ կանչի իմ երեխու կամբատին, շարայինի պետին, բոլորին, ովքեր, որ այդ 6 տղու գլուխը կերել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքված ժամկետային զինծառայողներից մեկի մայրը:
Իշխան Սաղաթելյանին հրավիրել են Երևանի քննչական վարչություն․ ՈՒՂԻՂ
«Միացի՛ր քո ժողովրդին». հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
«Երբ ասացի՝ ո՞րն է երաշխիքը, որ Շուռնուխից երեխեն կարող է տնից դուրս գա, մի քանի մետրի վրա ընկնի թշնամու գոտի, ասաց՝ «խի դու կարա՞ս երաշխիք տաս», ասի՝ այո, ի տարբերություն քեզ՝ ոչ բարով նախարար, ես այդ երաշխիքը տվել եմ և մի քանի կմ առաջ մենք պահել ենք մեր դիրքերը, իսկ ի տարբերություն ինձ՝ դու և քո քաղաքական ղեկավարն այդ հողերը նվեր եք տվել թշնամուն»,- ասաց Գորիսի համայնքապետը՝ նշելով, որ հենց այս խոսքերն է բառացի ասել Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը:
Երկու մարդ է տուժել Վորոնեժի մարզում մասնավոր ուղղաթիռի ընկնելու արդյունքում:
Դեկտեմբերի 21-ին Սիսիան կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ իր երախտագիտությունը հայտնեց, ապա նմանեցնելով նրան Քրիստոսի հետ՝ կոչ արեց հրաժարական չտալ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը մանրամասն ներկայացրեց բյուջեի նախագծով նախատեսված եկամուտներն ու ծախսերը. մասնավորապես, 2021 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 92,420,288.7 հազ. դրամի չափով` 2020 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 107,146,776.5 հազ. դրամի փոխարեն: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2019 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 23.18 %-ով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ իրանական աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա այն մասին, որ ՀՀ-Իրան գազամուղն է պայթեցվել։ «Տեսանյութը տարածվել էր ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկից և կարծես պատկերում է Բերձորը, ինչպես ներկայացված էր։ Եվ հստակ չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Առավելապես թվում էր տեսանյութ՝ պատրաստված Հայաստանի դեմ։ Այս պահին չեմ կարող որևէ հստակ բան ասել»,- ասաց նա։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու նիստի ընթացքում հարց բաձրացրեց, թե անցած տարի Հրազդանի կիրճը մաքրելու համար նախատեսվել էր մոտ երկու միլիոն դրամ գումար, արդյո՞ք այս տարի ևս նախատեսված է հանգստի այդ հրաշալի գոտին մաքրելու և վերականգնելու համար ավելի շատ գումար հատկացնել: Նա անդրադարձավ նաև Երևանյան լճի ոչ բարվոք վիճակին՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ շատ մեծ ներդրումներ են պետք՝ լճի շրջակայքը հասարակության համար հասանելի, զբոսանքի վայր դարձնելու համար:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստի ընթացքում խոսեց ապաստարանների և թաքստոցների մասին՝ հայտնելով, որ պատերազմի ժամանակ տարբեր խնդիրներ են ի հայտ եկել:
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք, երբ վարչապետ Փաշինյանին սատարող մի խաժամուժ՝ հրահանգում ու հորդորում էր կոտրել Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Ո՞ւր էիք տիկին Կարապետյան։
«Այսօր կհրապարակենք քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույցը: Այս պահին մեր արձանագրմամբ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը՝ պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով, և 21-ը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների կամ գերեվարման մեջ եղած քաղաքացիների սպանության դեպքերն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ սա նախնական թիվ է, և զոհերի ճնշող մեծամասնության մարմիններն առկա են:
«Այս տարի սոցիալական բյուջեն ավելացել է 300 միլիոն դրամով: Ներառվել են այն շահառուները, ովքեր տուժել են կորոնավիրուսից, պատերազմի հետևանքով ձեռք են բերել հաշմանդամություն: Քանի որ վերջնական չէ տեղեկատվությունը, բյուջեն կհաստատենք և առանձին կունենանք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոնկրետ այդ շահառուներին: Մենք նախատեսում ենք իրականացնել նաև թաքստոցների և ապաստարանների նախապատրաստական բարեկարգման աշխատանքներ»:
Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:
Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Մենք այսօր ի՞նչ ենք պահանջում այս իշխանություններից: Պահանջում ենք անվտանգություն և ապահով կյանք, ուրիշ բա՞ն ենք ուզում: Այս մարդիկ, որ էստեղ են, մենք էստեղ ենք, ի՞նչ ենք ուզում: Պաշտո՞ն ենք ուզում, աթո՞ռ ենք ուզում, ի՞նչ ենք ուզում: Մենք, ընկեր ջան, ասում ենք՝ ապահովեք մեր անվտանգությունը, ու ապրենք խաղաղ երկնքի տակ: Բայց ո՛չ այն են արել, ո՛չ էլ այն:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է քննչական կոմիտե նախապատրաստվողն նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Իշխան Սաղաթելյանը։
Դեռևս ամռանը Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակներ: