ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ-ին: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ-ին  ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան:

Սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ դառնալով իրավագիտության մագիստրոս:

Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ-ի հոկտեմբերից Արմեն Սարգսյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:

Տեսանյութեր

Լրահոս