Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, Ոստիկանության, քննչական մարմինների կամ Դատախազության կամ դատարանի իրավասության ներքո:
Քաջարանի համայնքապետին կանչել են Քննչական կոմիտե. ՈւՂԻՂ
Նախագահն էլ հայտարարել է, ինչի համար ես ուրախ եմ, որ այդ անօթևան անձինք պետք է վերադառնան իրենց տները, այսինքն՝ պետք է հնարավորություն ստեղծվի, քաղաքական լուծումներով այնպես անել, որ մեր՝ բռնազավթված տարածքները վերադարձվեն իրենց տերերին, և իրենք կարողանան իրենց տներում ապրել: Բայց քանի որ այստեղ անորոշությունները շատ են, և կարող է երկար տևել, դրա համար՝ լուծումները պետք է պետությունը զուգահեռաբար իրականացնի»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմից մեկ շաբաթ առաջ ստահակը դատարկաբանում էր մեր ապագայի և Հայաստան-2050 ծրագրի մասին, որում Արցախ չկա: Դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ ԱԺ ծառայողներն ու աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 12-ին ԱԺ պաշտոնական կայքում։
«Ներկա դրությամբ գոյություն ունեն հաստիքային աշխատավարձեր: Մարդիկ, ովքեր պայմանագիր են կնքել, անցել են աշխատանքի, ունեն ֆիքսված գումարներ, բացի այդ, նաև ստացել են պարգևավճարներ: Այսինքն, այս պահի դրությամբ մենք ուղղակի չենք կարող մեր կամքով դա դիտարկել՝ որպես աշխատավարձ: Դրա համար հարկավոր է, որպեսզի նախագիծ մշակվի՝ աշխատավարձերի հետ կապված: Այո, աշխատավարձի բարձրացումը բոլոր աշխատակիցների համար առաջնային խնդիրներից մեկն է, քանի որ բոլորը տեղյակ են՝ ամբողջ պետական համակարգում ամենացածր պայմանագրային աշխատավարձը քաղաքապետարանում է»:
Իսրայելի Կնեսետը (միապալատ խորհրդարան) պաշտոնապես արձակվել է. երկրին մարտի 23-ին սպասվում են նոր ընտրություններ: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը երկրում ստեղծված իրավիճակում հրատապ լուծում պահանջող հարց է համարում Սյունիքի մարզում տիրող վտանգավոր իրավիճակի հանգուցալուծումը, քանի որ Սյունիքի մարտահրավերը Հայաստանի համար դառնում է օրհասական։
ԵՊՀ դասախոս, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբայանը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհը հսկող ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բոլոր վարորդներին տրամադրում են այսպիսի հեռախոսահամարներ, հորդորում են թշանամու նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել և ընդհանրապես չկանգնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան:
Չարագործին, որը երեք ոստիկան է սպանել եւ մեկին վիրավորել Ֆրանսիայի կենտրոնական մասի Պյուի դը Դոմի դեպարտամենտի Սեն Ժյուստ կոմունայում, մեռած են գտել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
168.am-ի հետ զրույցում Արմեն Հարությունյանը նախ խորհուրդ տվեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն, սակայն, այնուամենայնիվ, պատասխանեց մեր հարցերին՝ կտրականապես հերքելով շրջանառվող տեղեկությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:
Դեկտեմբերի 23-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում:
ՀՀ նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու:
Կոլումբիայի իշխանություններն իրենց տարածքից ռուսաստանցի երկու դիվանագետների են վտարել լրտեսության մեջ կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Noticias Caracol-ը:
Հետո այնպես չլինի, որ քննարկենք, թե թուրքը մտել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, բայց ոչինչ, «զատո» Երևանի կենտրոնը, Արաբկիրը և մասիվները դեռ մեր տիրապետության տակ են․․․
Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է:
Արցախի մարդու իրավունքների պաշտոնից հրաժարական ներկայացրած Արտակ Բեգլարյանը գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել:
Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Նիկոլը երևի որոշել է, որ Հայաստանի ողջ բնակչությունը բաղկացած է դավաճաններից, անողնաշարներից ու դեբիլներից։ Այլապես, այսօրվա գրառումը չէր անի։
Այսօր առավոտյան «Այլընտրանքային նախագծեր խումբը» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկել է նամակ, որը հարցադրումներ են արվում պատգամավորներին։
Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:
Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզին պատուհասած անվտանգային մարտահրավերին դիմակայելու վերաբերյալ։