«Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ, ոնց որ կասեր Լևոնը». Վազգեն Մանուկյան
Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վստահորդիս` Միհրան Տարոնի Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը այսօր մերժվեց:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին է վերադարձրել սպանության, դիվերսիայի և լրտեսության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովին ու 22 տարվա ազատազրման դատապարտված Շահբազ Գուլիևին: Ըստ նույն աղբյուրի, պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանը իր երկու քաղաքացիներին վերադարձնելու դիմաց Հայաստանին կվերադարձնի միայն մի քանի հայ գերիների։
«Նիկո՛լ, ասում էիր՝ ո՞ւր ա ժողովուրդ. հեսա ժողովուրդ, արա՛, պատուհանի մոտ արի ու տես». Իշխան Սաղաթելյան
Արցախյան վերջին պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին այցը տարածաշրջան այդ ձևաչափի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ վերածվում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ուղղված խայտառակ ապտակի ու շուրջ 30-ամյա այս ձևաչափի դեմ վտանգավոր դեմարշի:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ու Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին։
Քաղաքացիները պատուհաններից բղավում են` «Նիկոլ, դավաճան»՝ ողջունելով երթի մասնակիցներին
«Նիկոլը ստիպում է, որ մենք մոռանանք մեր զոհերին, գերիներին ու անհետ կորածներին». Արփինե Հովհաննիսյան
Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու հարակից տարածքից ժամը 17:00-ին մեկնարկած ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի մասնակիցները Երևանի փողոցներով քայլելով հասան մինչև Աբովյան փողոցի վրա գտնվող Ս․ Աննա եկեղեցի, որի բակում խարույկ վառեցին: Երթին միացել էր նաև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 17-ին:
րտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոնայք գեներալներ և սպաներ (բոլոր կառույցների) Այսքանից հետո, երբ վերադասը ձեզ խրախուսի, դուք ի՞նչ եք պատասխանելու. «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությա՞նը»։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ է միանում Սփյուռքը, Սփյուռքի հզոր 7, 8 միլիոն հայությունը: Արժանապատիվ սփյուռքահայությունն այսօր խորը հիասթափություն է ապրում հայրենիքի դավաճան իշխանության հակահայրենիք արարքներից»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց սփյուռքահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:
Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել է յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալելու անհրաժեշտությունը։ Օրակարգում նման հարցեր ունենալով՝ որևէ պետություն չի կարող խնդիրներ չունենալ։
«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ չմասնավորեցնելով, թե քանի գերիների մասին է խոսքը։
«Կանգնի՛ր ոտքի, իմ լավ ընկեր, փրկենք չարից հույսերը մեր». երգ՝ վարչապետի հրաժարականի պահանջով երթին
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանին պաշտպանող քաղաքացու աչքը վնասվել է»։
«Այսօր առավոտյան հողատուն կրկին փորձեց ժողովրդի անունից մանիպուլյացնել նույն ժողովրդին»,- երեկոյան մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկում կատարված փոփոխությունների մասին։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։
Mediaport-ը լուսանկար է տարածել՝ գրելով, որ տեղեկությունը հաստատվեց. Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։
«Նիկոլն ասաց՝ հայոց բանակը պահպանում է ՀՀ սահմանը, իսկ դա նշանակում է՝ Ղարաբաղը տվել եմ Ալիևին». Սերժ Սրապիոնյան
Իշխանությունը սադրիչներ է ուղարկել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ․ Մեդիապորտ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հին թաղեր գյուղի գյուղապետը Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ նախորդող օրերին իրենց և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմը 8 վիրավոր ունի, ևս 10 մարդ անհետ կորած է և, ըստ տեղեկությունների, ադրբեջանցիները գերեվարել է։
Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է:
Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել գործիքի, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Սա է: Ինքը պետք է հեռանա, ինքը հողեր է տվել, ինքը 5000 զոհերի պատճառ է, իրեն ոչ ներսում, ոչ դրսում որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, և իր ամեն օր, ամեն ժամ ավել իշխանության մնալը, տեսնում ենք, որ մեզ համար և՛ նոր գերիներ, և՛ տարածքային կորուստներ և, ամենակարևորը, ազգային արժանապատվության կորուստ է:
«Պետք է հասկանալ միայն մի բան, մենք արժանապատվություն ունենք, մենք պատիվ ունենք, մենք ի վերջո հայրենիք ունենք և մենք հայ ենք, մենք երբեք չենք կարող ապրել կզած ու չենք ապրի»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, ապա լրիվ ուրիշ վիճակ կլիներ, նույնիսկ չխտացնելով գույները՝ կլիներ կատաստրոֆիկ վիճակ։ Ադրբեջանն իրենից չի ներկայացնում քաղաքական միավոր, այն դադարել է լինել քաղաքական միավոր թերևս 2012 թվականից, երբ Ալիևն ասաց՝ բոլորը ձեզ, բայց եկեք կամաց-կամաց գնանք դեպի վերամիավորում, ինչն Էրդողանը հաստատեց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Աբովյանը։