Բազմահազար երթը շարունակվում է. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, երբ ասում են, որ ժողովուրդն ընդունում է, նշանակում է՝ վիրավորում են մեր ժողովրդին, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», էն Քոչարյան Անդոնը, ու մեկ էլ մի քանի հոգի»,- այսօր Կոմիտաս պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք երբեք չենք կարող ու չենք ապրի կզած». Արման Աբովյան
«Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»
«Ադրբեջանի համար շահեկան չէ, որ իշխանության գան ազգային ուժերը». Է. Շարմազանով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք օրակարգ են բերում Ադրբեջանի հետ երկխոսության գնալու հարցը, կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ միտումնավոր փորձում են տգիտություն սերմանել։
2-րդ զորամիավորման N զորամասի ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, և 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն և սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:
Շաբաթ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեցինք զոհված պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիսյանի ընտանիքին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։
«Մենք գերիների իրական թիվը չունենք, որ հասկանանք՝ տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, որովհետև անհետ կորածի կարգավիճակն այնպիսի կարգավիճակ է, որ փաստ չկա՝ նա կենդանի է կամ գերի ընկած է, գուցե կենդանի է ու անտառում է, հետևաբար՝ դա շատ անորոշ կարգավիճակ է։ Դրա համար «Կարմիր խաչին» հրավիրել ենք այստեղ, խոսել ենք, ամեն ինչ պետք է անենք, և այստեղ ռուսական կողմի դերակատարումը շատ մեծ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
«Բոլորի վրա կոմպրոմատ կա. նման վիճակում ինչպե՞ս գնանք ընտրությունների». Մանուկյան
Վլադիմիր Ժիրինովսկին դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության 32-րդ համագումարի ընթացքում վերընտրվել է կուսակցության նախագահ:
«Ժողովուրդն ունի ապստամբելու լեգիտիմ իրավունք՝ իշխանության բռնազավթման դեպքում»
«Վրացական երազանք – Ժողովրդվարական Վրաստան» կառավարող կուսակցությունը Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիային առաջադրել է նոր կառավարության ղեկավարի պաշտոնում:
Վարդանանց փողոցում մեքենա է այրվում
«Հայաստան» համահայակական հիմնադրամը հայտնում է, որ վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով:
Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթը՝ ՈՒՂԻՂ
«Կասկածներ ունեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի գաղտնի մաս, խնդրում եմ հանդիպում ՌԴ դեսպանի հետ». Աշոտ Մելքոնյան
Քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտճանապարհը. պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ:
Ամբողջ աշխարհով մեկ օգտատերերը հաղորդում են Google-ի որոշ ծառայությունների աշխատանքի խափանման մասին:
Որո՞նք են եղել այս քայլի իրական դրդապատճառները, դժվար է ասել։ Առաջին հայացքից սա ժեստ է՝ ուղղված Ռուսաստանին, քանի որ ներկայացվում է, որ հանդիպումը չեղարկվել է Ռուսաստանի համանախագահի բացակայության պատճառով։ Սա, սակայն, վտանգավոր, չափազանց վտանգավոր քայլ է, քանի որ այսպիսով Արցախը դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը որևէ կերպ չի բխում հայկական կողմի շահերից։
«Որքանով հասկանում եմ՝ Ռուսաստանն է կոչ արել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լինի, եթե չուզենային լիներ, իրենց ներկայացուցիչը չէր մասնակցի։ Հետևաբար՝ կարծում եմ՝ կարգավիճակի մեծ բեռը որևէ կողմ չի ուզում միանձնյա իր վրա վերցնի և այդ մասով խնդիրն առաջ տանի։ Սա է նաև այն փաստը, որ Մինսկի խումբը շարունակելու է գործել։ Ռուսաստանը չի ասում, որ այս խումբը պետք չէ, մենք Արցախում ենք, կբանակցենք, խաղաղապահներն էլ կանգնած են՝ չկա նման տեսակետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային ձևաչափին։
Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։
Պետական տոնացույցերը ազգերի հաղթական և ողբերգական էջերի ու արժեքային ընկալման իրադարձությունների ամրագրումն են։ Մեր պետության կյանքում ահռելի փոփոխություններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տոնացույցում։
«Մոտ 10 օր է՝ Ֆիզուլի չեն մտել, թույլ չեն տվել, Հադրութը էլի թույլ չեն տվել, միայն մի մասը, Ջաբրայիլ էին միայն մտել, բավականին մեծ տարածություններ կան չնայված»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախում գտնվող քաղաքացի Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը և եղբորորդին ևս անհետ կորած են:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Ըստ տեղեկությունների՝ այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին: Ստացվում է, որ այս քայլով Փաշինյանը դարձյալ ժողովրդից գաղտնի որոշել է բավարարել թշնամու հերթական պահանջը, քանի որ հենց այս երկու գերիների համար էր Ալիևը հայկական կողմի առաջ դրել «բոլորը բոլորի դիմաց» պահանջը: