«Արժանապատիվ սփյուռքահայությունն այսօր խորը հիասթափություն է ապրում». Հրաչ Ջաբրայան

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ է միանում Սփյուռքը, Սփյուռքի հզոր 7, 8 միլիոն հայությունը: Արժանապատիվ սփյուռքահայությունն այսօր խորը հիասթափություն է ապրում հայրենիքի դավաճան իշխանության հակահայրենիք արարքներից»,- Կոմիտասի պողոտայից մեկնարկած «Արժանապատվության երթ»-ի ընթացքում հայտարարեց սփյուռքահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:

Նա հավելեց նաև, որ այս իշխանությունները չեն պաշտպանել հայրենիքի զավակներին, երկրի քաղաքացիներին. «Եվ ուրեմն դուք դավաճաններ եք: Մենք պահանջում ենք արժանապատիվ իշխանություն, և դուք այդ մեկը չեք: Ուրեմն, բոլորս միասին, սփյուքահայության անունից՝ հեռացե՛ք, դավաճաններ, հեռացե՛ք, Նիկո՛լ, հեռացի՛ր, դավաճա՛ն, հեռացի՛ր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031