
Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են․ Mediaport

Mediaport-ը լուսանկար է տարածել՝ գրելով, որ տեղեկությունը հաստատվեց. Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։
«Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:
Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ: Հայ գորիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա։ Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիևն և Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության և այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների»,– գրում է տելեգրամյան ալիքը: