«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ չմասնավորեցնելով, թե քանի գերիների մասին է խոսքը։

Լուրն, իհարկե, չափազացն ուրախալի է, այդուհանդերձ, ուշագրավ է, որ այն հրապարակվեց այն բանից հետո, երբ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Բաքու են վերադարձվել տարիների առաջ Քարվաճառում ձերբակալված 2 ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևն ու Ասկերովը, որոնք ձերբակալվել էին երեք արցախցիների, այդ թվում՝ երեխայի սպանության համար։

Նրանց վերադարձի պահանջ տարիներ շարունակ ներկայացնում էր Ալիևը, որը փաստորեն բավարարվել է՝ հայտնի չէ՝ քանի հայ գերիների դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031