Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
«Գորիսից եմ գալիս, չկարողացա գնամ Կապան, քաղաքապետն ասաց՝ գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է:
«Սուգի 99 տոկոս մեղավորի հետ ես չեմ գնա սուգի». Վազգեն Մանուկյանը չի մասնակցի Փաշինյանի հայտարարած երթին
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Իրանի ազգային նավթընկերության (NIOC) կողմից վարձով վերցված Ndros նավթալցանավը Վենեսուելայի ափ է ժամանել նավթաբեռնման համար, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի սերտ են դառնում:
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
«Այն ժամանակ Վազգեն Սարգսյան կար, մտավ կաբինետ և ասաց՝ գնա, դու այստեղ էլ գործ չունես անելու»,- Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ապա դիմելով Կրթության և գիտության նախկին փոխնախարար Արա Ավետիսյանին՝ առաջարկեց նրան նույնը անել.
«Երբ նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելութները, ես հիշում եմ դրվագներ հոգեբուժությունից: Վերջիվերջո, մենք չե՞նք կարող առաջարկել, կամ ինչ-որ կերպ այդ հարցն առաջ քաշեն, որ ինքը ենթարկվի բժշկական էքսպերտիզայի»,- մտավորականների՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշեց բժիշկ Գեորգի Պողոսյանը:
«Հարցերս վերաբերում են իմ մասնագիտությանը` թուրքագիտությանը: Առաջին հարցս դեմարկացիայի` սահմանազատման մասին է: Ես տեղյակ եմ, որ Խորհրդային Միության և Թուրքիայի միջև հայ-թուրքական այսօրվա սահմանի դեմարկացիան տևել է 3 տարի` 1968-1971թթ.: Ձեր վարչապետության ժամանակ երբևէ եղե՞լ է Թուրքիայի հետ դեմարկացիայի փորձ, և արդյո՞ք Թուրքիայի հետ շփման փորձառություն ունենք այդ առումով, քանի որ հիմա 5 րոպեում GPS-ով փորձում են դեմարկացիա անել, որը հենց հակասում է այդ ժանրի կանոններին:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվելու, ինչպես նաև հիշատակի երթ է կազմակերպվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր: Այսօր ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ երթի մասնակիցները կարող են ներկայացվել՝ որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված հանդիպումը չեղարկվել է։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։
Հայաստանի սահմանին այսօր զինվորը կանգնած, մտածում է՝ ինչպե՞ս անի, որ իրեն չգողանան, իշխանություն չկա. Մարատ Գրիգորյան
Այս պահին Թուրքիայի հետ հարաբերության մասին խոսելը երկրորդ կապիտուլյացիա է. Վազգեն Մանուկյան
Բլոգեր Աեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, որ քաղաքում բռնել են Հայաստանի մայրաքաղաքում ազատորեն շրջող, հայերեն խոսող և նույնիսկ հայկական անձնագրեր ունեցող մի քանի ադրբեջանցիների:
Արցախում առևտրի և սպասարկման ոլորտների բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի խնդիր, որի պատասխանատուն եւ պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։
Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել:
Վազգեն Մանուկյանի հանդիպումը մտավորականների հետ. ՈՒՂԻՂ
«Պատերազմի մեկնարկից մինչ օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել». Փաշինյան
«Կեղծ են լուրերը, թե կառավարությունը զիջել է Սևանը, Ջերմուկը կամ Սյունիքը». Փաշինյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով այցելեցինք Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր:
«Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնեց Թովմասյանը:
«Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ. Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։ Հայր Սուրբն անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը։
Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին:
2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը, որտեղ գտնվում է Վեջնալի (Vejnaly) հանքավայրը, ինչպես նաև հաստատում էր Anglo Asian Mining plc-ի շահագործման իրավունքները այդ և Արցախ տարածքում գտնվող այլ հանքերի վերաբերյալ։ Սական, ինչպես միշտ, Հայաստանի կառավարությունը որևէ ձևով չարձագանքեց Ադրբեջանի այս հայտարարությանը։
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»:
«Խծաբերդի, Հին Թաղերի ճակատագիրը ՌԴ խաղաղապահների առաջին լրջագույն փորձությունն է». Փաշինյան