Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:
ՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։ Կարո՞ղ էին անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ լինել։ Այո, կարող էին։ Եթե դրանք մարդաշատ չէին, նշանակո՞ւմ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ոչ, չի նշանակում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Նիկոլ Փաշինյան, ինչի՞ն ես սպասում, որպես ի՞նչ ես մնացել․ Գևորգ Պետրոսյան
«Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև և դրանցից առաջինը, ենթադրում եմ, որ նաև հոգևոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաև մտավորականները, և անցնող տարիների ընթացքում կար թերահավատ մոտեցում նրանց նկատմամբ: Բայց, ի պատիվ մեզ՝ բոլորից ամենակրիտիկական վիճակում կարողացել ենք ի վերջո գտնել այն ճիշտ ճանապարհը և կանգնել ազգային արժեքների սահմանին»,- մտավորականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում այսօր ժամը 19։11-ին կհրապարակվի Ռեքվիեմ/1-ը նվիրված Արցախին։
Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը դեռ անցյալ շաբաթ հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա խոսել է իր որոշման պատճառների մասին և պատասխանել հարցին, թե արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա:
«Հավաքը չունի ստանդարտ հավաքներին բնորոշ ձևաչափ: Ուզում եմ պարզապես ասել, որ այսօր վտանգը շարունակվում է: Դուք տեսեք, 5000-ից ավելի զոհեր… ես մի քիչ ավելի վատ թվեր գիտեմ, չեմ ուզում ձեր տրամադրությունը գցել: Կրկնակի հաշմանդամներ, անհայտ է, թե ինչքան անհայտ կորած կա: Հայ ժողովրդի այս ցավը ամենամրմռացնողն է, և այս ցավից մենք ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի և հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Երբ Նիկոլի կողմից խաբված, մանիպուլացված զանգվածը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Սարգսյանը խոսում էր Արցախի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և այդ հիմնախնդիրը վերջնականապես կարգավորելու իր պարտավորվածության մասին:
դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթթինգով սպառնալու, դատավորների և ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահի և Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի երկխոսության ձայնագրությունը՝ կապված Արցախի ազատագրված 7 շրջանների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Բոլոր գերիների, անհայտ կորածների հարազատները պետք է հասկանան, որ Նիկոլի ամեն ժամը վարչապետի աթոռին հետաձգում է իրենց հարազատին ետ բերելու ու գտնելու գործը:
«Սոթքի հանքի հետ կապված պետական սահմանների հարցը դեռևս վերջնական լուծված չէ»
«Նիկոլ, դավաճա՛ն». քաղաքացիները երթով եկան կառավարություն. ՈՒՂԻՂ
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:
«Սյունիքը, կարծես թե, վտանգված է, և ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա: Առաջարկում եմ հետաքրքիր ձմեռային փառատոն ունենանք: Թող այn սկսվի հենց հունվար ամսից: Ես պատրաստ եմ այդ գաղափարում օգնել: Ինչո՞ւ մենք պետք է վախենանք կամ խեղճանանք նրա դեմ, ինչն ապազգային է և խանգարում է մեր մշակույթին, մեր երկրի բրենդավորմանը», – ասաց երգչուհին՝ առաջարկելով թուրքամետ, ռաբիս երգի կատարողների համար վերապրոֆիլավորման դասընթացներ սկսել՝ նրանց ուղղորդելով դեպի ազգային երաժշտություն:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի սուրհանդակ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ «Արցախի կապիտուլյացիան պատրաստել, թղթերով գրել, ստորագրել, գծել են էն մարդիկ, որոնք մեզ հիմա դրա մեջ մեղադրում են»։
«Ինչո՞ւ մեկ տարի հետո, եկեք հիմա անենք։ Իհարկե, ես չեմ բացառում, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, ամենակարևորն այն է, որ այսօր ՀՀ իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, այս իշխանությունը եզակի իշխանություն է, որն այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ ընտրության կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ է որոշել, որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի, կարող է Դուք ուզում եք, որ Էդմոն Մարուքյա՞նը լինի։ Եթե նման հարց կա, ու խոսում են ժողովրդի անունից ու ասում, թե ժողովուրդը կգնա, կջնջի, եսիմ ինչ-որ ժողովրդի անունից ագրեսիա են տարածում»։
«Նիկո՜լ, դավաճան». բողոքի ակցիա Վանաձորում
«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է Պուտինի հրաժարականը պահանջե՞նք. Հովհաննես Իգիթյան:
Բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև ԱԱԾ-ի դիմաց: Եվ հաշվի առնելով փաստը, որ Արցախի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առաջին բանը, ինչի համար Փաշինյանը, այսպես ասած, դարդ էր արել, օծանելիքն ու ժամացույցն էին, քաղաքացիներն օծանելիք և ժամացույց են բերել ԱԱԾ-ի դիմաց:
Սյունիքում Հայաստանի կենտրոնական իշխանություն չկա: Սյունիքում մարզպետ, մարզպետի տեղակալներ չկան: