«Ձեր վիշտը շահարկում է` խաբելով, թե իբր զբաղվում է ձեր գործով, ու եթե ինքը հեռանա, ձեր խնդիրը չի լուծվի». Մարինե Մանուչարյան

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր գերիների, անհայտ կորածների հարազատները պետք է հասկանան, որ Նիկոլի ամեն ժամը վարչապետի աթոռին հետաձգում է իրենց հարազատին ետ բերելու ու գտնելու գործը:

պետականություն, պետական ապարատը պարալիզացված է: Նիկոլը ձեռքերը Արցախից լվացել է, դրանից բխող բոլոր հետևանքներով, ոչ հատուկ ջոկատայիններ է ուղարկում որոնողական աշխատանքների, ոչ էլ բանակցում է, որ գերիներին ազատ արձակի:

Ձեր վիշտը շահարկում է` խաբելով, թե իբր զբաղվում է ձեր գործով, ու եթե ինքը հեռանա, ձեր խնդիրը չի լուծվի: Իրականում ոչինչ էլ չի անում: ՍՏՈւՄ Է: Միակ աշխատողը ՄԻՊն ու առանձին իրավապաշտպաններ են, բայց քանի դեռ չկա պետություն, նրանց ջանքերը շատ քիչ են:

ՆԻԿՈԼԸ ՊԱՏԱՆԴ Է ՊԱՀՈւՄ ՁԵՐ ԽՆԴԻՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ: ՆԻԿՈԼԸ ՆՈւՅՆԻՍԿ ԻՄ ՔԱՅԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ Է ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈւՄ: Բոլորի վրա կոմպրոմատ ունի, ոմանց հարազատներին տարբեր քր. գործերով է սպառնում: Հայաստանը գերի է էս աթոռին կառչած շիզոֆրենիկի ձեռքին:

#հրաժարական #nouldunikol»:

Տեսանյութեր

Լրահոս