2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետեւեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-
Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս «Հայրենիքի փրկության շարժման» ուղերձով
«Մեր բակը» մանկապարտեզում երեխաներին ենթադրյալ ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: Այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում:
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց, որ էսօր ոչ մեկին մի պատասխան չեն տալիս, չեն ասում՝ ամեն մեկը մի տան տղամարդ են, երեխեք ունեն: Երկու կոպեկ երեխու կաթի փողը կտրեցին»,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի զորամասի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ հավելելով, որ 72 ժամ հետո այդ զինծառայողները համարվել են անհետ բացակայող, և աշխատավարձներն այլևս չեն տրվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին:
Պուտինն էլ է այդ փաստաթուղթը ստորագրել, պետք է հրաժարակա՞նը պահանջենք»։
168.am-ի հավաստի տեղեկություններով`Պետական եկամուտների կոմիտեն այս պահին ստուգումումներ է իրականացնում «Դերժավա» ընկերությունների խմբի բոլոր միավորումներում:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:
Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց որոշման նախագիծ, որով հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի ոչ թե բաց, այլ փակ նիստով։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ դիմել են ԱԺ նախագահին նիստը փակ անցկացնելու համար, որպեսզի չվտանգվի ռազմագերիների անվտանգությունը։
2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից, երեւի թե, ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար։ Տարվա առաջին հատվածում հիմնական խնդիրները կապ ունեին կորոնավիրուսային կարանտինի հետ, քանի որ միանգամից մեծ քանակի մարդ, ով ինտերնետից օգտվելու մեծ փորձ չուներ, ստիպված սկսեցին օգտվել համացանցից, իսկ կիբեր-հանցագործները ակտիվացան։
Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։
Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց. ՈՒՂԻՂ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC):
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենը կարևոր է համարել, որպեսզի երկրի խորհրդարանն ընդունի ցեղասպանությունները դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում նաև հայերի ու եզդիների ցեղասպանություններն են:
Կա մի թյուրըմբռնում, թե Վազգեն Մանուկյանը սոսկ ընդդիմության կոմպրոմիսային թեկնածուն է։ Դա բացարձակ այդպես չէ։ Վազգեն Մանուկյանը նախևառաջ այս «իշխանության» ամենափոխզիջումային և ընդունելի թեկնածուն է։ Նա իսկապես միակն է։
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման:
Խոսակցությունը եղել է 2016 թվականի 10-րդ ամսին։ Ինչը նշանակում է, որ 2016-ի ապրիլին ադրբեջանը տապալելով հարցի ռազմական լուծման տարբերակը, փորձել է գնալ գործարքի՝ ձախողելով նաև այստեղ։
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ:
Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանն առաջին աշխատանքային օրը աշխատակազմի քարտուղարությանը զգուշացրել է, որ բոլորն ազատվում են աշխատանքից՝ երկուշաբթի օրվանից աշխատանքի չներկայանան։