«Նախկինները մեզ հայրենիք էին տվել, որում ապրում էինք, բա դուք ո՞վ եք, հիմա դավաճանը դո՞ւք եք, թե՞ նախկինները». պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյան

Մենք կռվում ենք, իրենք հող ե՞ն տալիս, բայց իրենք Ղարաբաղի համար մի բան գոնե արած կա՞ն 30 տարվա մեջ, կա՞ն՝ չկան: Խոսում են նախկիններից. նախկինները մեզ հայրենիք են տվել, որ մենք ապրում էինք, բա դուք ո՞վ եք, ո՞վ: Հիմա դավաճանը դո՞ւք եք, թե՞ նախկինները»,- Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ ասաց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե՝ տարիներ նախկինները «կերել են», թե զինվոր չի եղել՝ Արթուր Բեգլարյանը նշեց. «Հիմա էլ ասում են՝ կերել են. ո՞վ ա կերել, պատերազմ ա գնում՝ քսանքանի տոկոսով պարգևավճարն եք բարձրացնում: Հաշվել ե՞ք՝ քանի հատ պանցիր կդառնա դրանով, որ օդը լրիվ կփակվի, լրիվ:

Խոսում են՝ զինվորները չեն կռվել. ի՞նչ եք գցել սաղ զինվորների վրա. սաղ էլ կռվել են, սաղ, ըտենց զինվոր չի եղել, որ չկռվի: Շուշին պահում էին, Քարինտակը պահում էին. ամեն ինչ լինում էր պահել՝ գիտենք, տեսել ենք: Նման զինվոր չի եղել, որ ասի՝ ես չեմ ուզում կռվել, չկա՛ նման զինվոր: Էդ ով էլ որ խոսում է, դուք եք սովորեցնում, հաստատ էդպես է. մեջն եմ եղել, գիտեմ»:

Պատերազմի մասնակիցը պնդում է, որ հերթագրված զինվորներին չեն տարել. «Ինչի՞ չէիք տանում, որ հիմա էլ կանգնում-ասում եք՝ զինվոր չի եղել, զորք չի եղել: Ո՞նց չի եղել. եղել է՝ դուք չեք ուզել տանել, որովհետև դավաճաններ եք, դավաճան, ձեզ մենակ դա է հասնում»:

Խոսքն ուղղելով նրանց, ովքեր ասում են, թե ղարաբաղցիները թող գնան Ղարաբաղում ապրեն, Արթուր Բեգլարյանը ցավով հայտարարեց. «Կնոջս գյուղը Քարինտակն է: Հիմա իրենց տունը ես նվիրում եմ ձեզ, գնացեք-ապրեք, ձրի տալիս եմ ձեզ:

Շուշիում տուն ունեմ, տալիս եմ ձեզ, ձրի, գնացեք-ապրեք….Ստեփանակերտում գնացեք-ապրեք. Տեսնեմ՝ կարո՞ղ եք, որ 82 մմ ականանետը երբ ուզի, կարող է խփել Ստեփանակերտի վրա, որ սնայպերը ցանկացած պահի կարող է խփել, այնքան մոտիկ է հեռավորությունը: Տեսնեմ՝ կարո՞ղ եք ձեր երեխաներին ասել ՝գնացեք փողոցում խաղացեք, կամ խանութ գնացեք, կարող ե՞ք՝ չեք կարող, դե ուրեմն մի խոսեք»:

Տեսանյութեր

Լրահոս