Ողբերգական ավտովթար Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին. կա զոհ

Նոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գենադի Մ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ ուղևոր Իննա Մ․-ն (ծնված 1975 թ․) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս