ՌԴ ՀԿ-ն մեղադրանք է առաջադրել Սիրիայում ռուսաստանցի օդաչուի սպանողներին
Հեռակա մեղադրանք է առաջադրվել չորս ահաբեկիչների, որոնք մասնակից են Սիրիայում ռուսաստանցի օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությանը: Այդ մասին հաղորդում է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կայքում:
Նշվում է, որ հանցագործությանը մասնակից են Իբրահիմ Ռամադան ալ-Ահմադը, Մուհամեդ Ղազի ալ-Ալեյվիյուն, Աբդել Սաթար Աբդուլ Գաֆուր աս-Սիյախը եւ Աբդել Բասիթ Իբրահիմ ալ-Համուդը: Նրանք բոլորը այն ժամանակ եղել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները, որը վերանվանվել է «Թահրիր աշ-Շամ»:
Հետաքննությունը պարզել է, որ 2018 թվականի փետրվարի 3-ին Սիրիայի օդային տարածքում խոցվել է Սու-25CM ինքնաթիռը, որը վարում էր Ֆիլիպովը: Սպան կատապուլտվել է եւ վայրէջք կատարել այն տեղամասում, որը գտնվում է Սիրիայի Իդլիբի նահանգի Սավամյա բանակավայրից մեկ կիլոմետր դեպի արեւելք:
Կրակային ազդեցության արդյունքում ինքնաթիռն օդում կորածվել է եւ ընկել այդ նույն բնակավայրի կենտրոնական մասում: Վայրէջք կատարելուց հետո ռուսաստանցին մարտի մեջ է մտել ահաբեկիչների հետ: Գտնվելով զինյալներով շրջապատման մեջ՝ Ֆիլիպովն իրեն նռնակով պայթեցրել է: Ահաբեկչական կազմակերպության անդամները, համոզվելով որ նա զոհվել է, գողացել են նրա ԱՊՍ ատրճանակը, պաշտպանիչ սաղավարտը եւ թթվածնային դիմակը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ զինծառայողները զոհվել են Իսրայելի՝ Սիրիային հասցված հարվածից հետո: