Պատահար Վահագնի թաղամասի մոտ

Նոյեմբերի 18-ին, ժամը 13:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Sunny» (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1986 թ․) և «Volkswagen Golf» (վարորդ` Վալենտին Գ., ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արևիկ Ս․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տեսանյութեր

Լրահոս